Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Ստամբուլում քանդեցին պատմական հայկական որբանոցը

Ստամբուլում քանդեցին պատմական հայկական որբանոցը
06.05.2015 | 20:42

Ստամբուլում մայիսի 6-ի առավոտյան ավերվել է «Քամփ Արմեն» ճամբար-որբանոցը, որը Թուզլա շրջանում էր: Առավոտյան շինարարական տեխնիկան մտել է «Թուզլայի մանկական ճամբար» անունը կրող որբանոցի տարածք ու հողին հավասարեցրել պատմական շինությունը: Բազմաթիվ բողոքի ակցիաներն ու կոչերը չեն խանգարել, որ պատմական շինությունը ոչնչացվի: Ճամբարը Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ընդունել է Ստամբուլի, Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր տարածքներից հայ փոքրիկների, նրանց համար օթևան դարձել: Ճամբարը ժամանակին ընդունել է նաև «Ակօսի» հիմնադիրներից Հրանտ Դինքին, նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, հարյուրավոր այլ հայ կարիքավոր երեխաների: Ճամբարը կառուցվել էր 1962-ին՝ հայ բողոքական եկեղեցու և հայ երեխաների մասնակցությամբ՝ հետագա տարիներին ընդունելով 1500 երեխայի: Թուրքական պետությունը որոշել էր փակել հայկական կառույցը դեռ 1983-ին: Տասնամյակներ շարունակ չի թույլատրվել ճամբարը վերանորոգել: Վերջին շրջանում որբանոցը վատթար վիճակում էր, Ստամբուլում փորձում էին քանդել շինությունը՝ տեղում թանկարժեք առանձնատներ կառուցելու համար: Թուրքական առաջադեմ լրատվամիջոցներն ու խմբերը բողոքի ձայն են բարձրացրել՝ հայերի համար մեծ կարևորություն ներկայացնող այդ շինությունը քանդելու համար: Այնուամենայնիվ, բարձրացրած աղմուկը չի խանգարել ոչնչացնել պատմական շինությունը:

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ

­սա­վառ